10:05 13 դեկտեմբերի, 2016Օրերս մենք Քանյե Ուեսթին տեսանք Լոս Անջելեսում ցուցահանդեսի ժամանակ, որտեղ ռեփերը հայտնվել էր շիկահերի կերպարանքով։ Ըստ երեւույթին Քանյեն արդեն ապաքինվել է նյարդային խանգարումից (եւ փառք աստծու), քանի որ երեկ 39-ամյա ռեփերը հայտնվել էր Նյու Յորքում, ուր ժամանել էր իր բիզնեսին առնչվող գործերով։

TMZ-ը գրում է, որ Քանյե Ուեսթին միանգամից մի քանի տեղերում են նկատել, նաեւ ձայնագրման ստուդիայում։
Ինչպես գիտեք, նյարդային խանգարումը երգչին ոգեշնչել էր նոր երգեր ստեղծել, ու Քանյեն կարծես թե արդեն պատրաստվում է նոր ալբոմ ձայնագրել։

People -ը գրում է, որ Քիմն այդ բոլոր գործերին բացասաբար է վերաբերվում, քանի որ համարում է, որ աշխատելու մոլուցքով տառապող ամուսնուն լիարժեք հանգիստ է պետք։

«Քանյեն պետք է հանգստանա ու իր առողջության մասին մտածի։ Դրա փոխարեն նա նոր նախագծեր ու բիզնես ծրագրեր է կառուցում։ Քիմին այդ ամենն արդեն հոգնեցրել է։Քիմը շատ ժամանակ է անցկացնում ընտանիքի հետ ու ուզում է, որ Քանյեն էլ իր կողքին լինի»,- հայտնել է զույգին մոտ կանգնած աղբյուրը։
Հիշեցնենք, որ երեկ Քիմը հայտնվել էր Love advent կրքոտ տեսահոլովակում։
Աղբյուր՝ Daily Mail
լուսանկարներ՝Splash