Հղի Փինքը թոփլես լուսանկար է հրապարակել

12:15   13 դեկտեմբերի, 2016

Հղի Փինքը հրապարակել է իր թոփլես լուսանկարը։ Ավելի ճիշտ՝ լուսանկարում Փինքը 5-ամյա դստեր՝ Ուիլոուի հետ է, որը գրկել է մոր փորը։ 

37-ամյա հանրահայտ երգչուհին ու նրա ամուսին՝ Քերի Հարթը, սպասում են երկրորդ երեխային։

Վերջերս Փինքին տեսել են Բեվերլի Հիլզում՝ Converse կոշիկներով եւ ուսին՝ հսկայական պայուսակ։

Ի դեպ, օրերս People–ին տված հարցազրույցում Փինքի ամուսինն ասել է, զույգը գիտի երեխայի սեռը, բայց մինչեւ ծնվելը չի ուզում ասել այդ մասին։

«Մենք ունենք դուստր, որը ուզում է ունենալ եղբայր»,- ասել էր այն ժամանակ մարզիկը։

Լուսանկարներ՝ Instagram, FirmMagic



© NEWS.am STYLE