Հիասքանչ Քենդալ Ջենները՝ Vogue–ի համար Մարիո Տեստինոյի լուսանկարներում

12:35   13 դեկտեմբերի, 2016

Քիմ Քարդաշյանը երեկ հայտնվել էր Love Magazine-ի համար տեսահոլովակում, իսկ Քայլի Ջեններն էլ իր հերթին հայտնվել էր էրոտիկ օրացույցի համար լուսանկարներում, որոնց հեղինակը հանրահայտ Թերի Ռիչարդսոնն է։

Դե իսկ ոչ պակաս հանրահայտ Մարիո Տեստինոն որոշել է Vogue–ի համար լուսանկարել Քիմ Քարդաշյանի մոդել քրոջը՝ Քենդալ Ջեններին։

Փարիզում Victoria’s Secrets–ի ժամանակ փայլած Քենդալի հետ ֆոտոշարքին մասնակցել են մոդելի ընկեր ռեփեր Թայլեր The Creator-ը եւ արտիստի ընկեր Տակոն։

Մենք իհարկե չենք հիշում, որ Մարիոն երբեւէ նման ֆոտոշարք աներ փողոցային ու շատ վառ ուրախ ոճով։

Ստացված ամբողջ արդյունքը մենք կկարողանանք տեսնել միայն գարնանը, իսկ մինչ այդ մի քանի կադր հայտնվել է Քենդալի կայքում, որտեղ աղջիկը լուսանկարներից մեկը ստորագրել է այսպես․

«Իմ ընկերներ Տակոյի ու Թայլերի հետ։ Vogue–ի համար ֆոտոշարքն այնքան գունեղ ու ուրախ էր։ Երբեք այդքան չենք ծիծաղել ամբողջ օրվա ընթացքում։ Մեր զգեստները պարզապես ցնցող էին, իսկ Մարիոյի հետ աշխատանքը՝ իսկական բավականություն»։

Ի դեպ, արեւմտյան լրատվամիջոցներում մի քանի անգամ հայտնվել էր նորություն այն մասին, որ Քենդալն ու Թայլերը հանդիպում են։ Այդ լուրերի տարածումից հետո Քենդալն իր միկրոբլոգում թվիթ էր հրապարակել։

«Թայլեր, իսկ դու տեղյա՞կ ես, որ մենք հանդիպում ենք»

Դրան ռեփերը պատասխանել էր «Դա անհնար է, մենք երկուսս էլ գեյ ենք»։

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE