«Երբեք չեմ մարզվի Ջեյսոն Սթեթհեմի հետ». Ռոզի Հանթիգթոն–Ուեյթլին՝ բրիտանական ELLE UK-ի շապիկին

14:36   13 դեկտեմբերի, 2016

29-ամյա բրիտանուհի սուպերմոդել, Victoria's Secret–ի  հրեշտակ Ռոզի Հանթինգթոն–Ուայթլին հայտնվել է բրիտանական ELLE UK–ի էջերին։ Ռոզին հազվադեպ է պատմում 49-ամյա դերասան Ջեյսոն Սթեթհեմի հետ իր հարաբերությունների մասին, սակայն այս անգամ գեղեցկուհին որոշել է բացառություն անել։

«Իհարկե, ես սիրահարված եմ նրան, բայց երբեք նրա հետ մարզասրահ կամ ֆիթնեսի չեմ գնա։ Ես սարսափելի չեմ սիրում, երբ նա սկսում է ինձ ասել, թե ինչ եւ ինչպես պետք է անել մարզումների ժամանակ։ Ես ուղղակի ատում եմ նման պահերը»,– ասում է Ռոզին։

Մոդելը պարզաբանում է, որ ժամանակի հետ սկսել է ավելի գրագետ վերաբերվել կոնֆլիկտներին։

«Առաջ ես հիստերիայի մեջ էի ընկնում, բայց ես հաղթահարեցի այդ փուլը։ Աշխատեցի իմ վրա, ավելի ինքնավստահ դարձա եւ դեն նետեցի գլխից ավելորդ բաները։ Դա մի փոքր դժվար է, երբ Ջեյսոնը գրեթե միշտ Լոս Անջելեսում նկարահանումների է, իսկ ես աշխատում եմ Լոնդոնում»,– ասել է մոդելը պարբերականի դեկտեմբերյան համարում։



© NEWS.am STYLE