Բեյոնսեն դստեր հետ՝ Մըրայա Քերիի համերգին Նյու Յորքում

15:44   13 դեկտեմբերի, 2016

Բեյոնսեն հազվադեպ է դրական արտահայտվում շոու բիզնեսի իր գործընկերների մասին։ Հիշեք միայն նրա բացասական կարծիքը Քիմ Քարդաշյանի, Քանյե Ուեսթի, Ռիհանայի մասին։ Բայց ահա երգչուհին այցելել է Նյու Յորքում Մըրայա Քերիի համերգին. չնայած եթե Մըրայան հաշվից դուրս է, եւ նրա հետ մրցակցելուց Բեյոնսեն չի վախենում, կարող է եւ համերգին գնալ։

Ինչ էլ որ լինի, 46-ամյա Քերին, որի հետ երգչուհու դավաճանության պատճառով միլիարդատեր Ջեյմս Փեքերը վերջերս չեղարկել էր նշանադրությունը, «All I Want For Christmas Is You» խորագրով համերգ է տվել Նյու Յորքում։  

Բեյոնսեն դստեր՝ Բլյու Այվիի հետ ներկա է եղել միջոցառմանը, որից հետո լուսանկարվել է Քերիի հետ։

Մըրայան 5-ամյա երկվորյակ երեխաների՝ Մորոկանի եւ Մոնրոյի, իսկ Բեյոնսեն՝ Բլյու Ավիի հետ

«Բեքսթեյջ Սուրբ Ծննդի համար գեղեցիկ երեխաների հետ»,– լուսանկարը մակագրել է Քերին։

Ավելի ուշ Մըրայան առանձին լուսանկարվել էր Բեյոնսեի հետ։

«Սիրում եմ քեզ Բեյոնսե, շատ շնորհակալություն, որ այսօր ներկա էիր իմ համերգին»,– գրել է Քերին։

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE