17:02 13 դեկտեմբերի, 2016Մի օր Էնջին կգա Հայաստան (մի օր դա հաստատ կպատահի), եւ մենք նրան կհարցնենք. «Ա՛յ կնիկ, ինչի՞ համար լքեցիր Բրեդի պես տղամարդուն»։ Ջոլին եւ Փիթը հազիվհազ պայմանավորվել էին երեխաների խնամակալության հարցով, երբ 41-ամյա դերասանուհին նորից որոշեց սրել իրավիճակը։

Ջոլին, որը վերջերս վերջապես հայտնվել էր տեսախցիկների առաջ, մի քանի օր առաջ Փիթի հետ քննարկել է նոր թերապեւտ գտնելու հարցը։

Այսօր Էնջիի իրավաբանները նրա անունից հայտարարել են, որ դերասանուհին պահանջում է, որ Փիթը ամսական 4 անգամ թմրանյութի եւ ալկոհոլի առկայության թեստ հանձնի։

Միայն այդ պայմանների դեպքում Էնջին Փիթին թույլ կտա հանդիպել երեխաների հետ։
Ի դեպ, Փիթն ավելի վաղ ինքն էր առաջարկել ստուգում անցնել, սակայն հիմա այդ ընթացակարգը պարտադիր է դարձել, իսկ դա չեղարկել կարող է միայն դատարանը։

Անջելինա Ջոլիի եւ Բրեդ Փիթի ամուսնալուծության գործով նոր դատական լսումը կկայանա արդեն Նոր տարուց հետո՝ հունվարին։
Աղբյուրը՝ Daily Mail