16:29 13 դեկտեմբերի, 2016Քանյե Ուեսթն այսօր հայտնվել է Նյու Յորքում։ 39-ամյա ռեփերը ուշքի է եկել նյարդային նոպայից եւ գործերով մեկնել Արեւելյան ափ։ Բայց պարզվում է, որ երգիչը, որն իր վարքով տխրեցնում է Քիմ Քարդաշյանին (հայուհին պնդում է, որ Քանյեն պետք է մնա եւ ապաքինվի տանը), իր բժիշկների հետ մեկնել է Նյու Յորք, իսկ TMZ–ը հայտնում է, որ նա այնտեղ հոգեբանի է այցելել, որի հետ պայմանավորվել է իր բուժման հարցի շուրջ։

Ռեփերը նրա ուշադրության կենտրոնում կլինի քաղաքում գտնվելու ժամանակ։
Քանյե Ուեսթին անմիջապես նկատել են մի քանի վայրում, ինչպես նաեւ ձայնագրման ստուդիայում։

Ինչպես գիտենք, նյարդային բռնկումը ռեփերի համար նոր երգեր գրելու առիթ է դարձել, եւ Քանյեն, թվում է, թե արդեն պատրաստ է նոր ալբոմ ձայնագրել։