Սեւ լատեքսից ներքնազգեստով Քլոե Քարդաշյանը՝ GQ ամսագրի ֆոտոսեսիայի բեքսթեյջում

11:32   14 դեկտեմբերի, 2016

Քլոե Քարդաշյանը ամսվա սկզբին Instagram–ում իր հետեւորդներին հայտնել էր, որ մասնակցել է GQ Germany ամսագրի համար ֆոտոսեսիային։Ավելի վաղ ներկայացրած լուսանկարում 32-ամյա Քլոեն բոդիով էր։

 «Ես հրաշալի ժամանակ անցկացրի ֆոտոսեսիայի ընթացքում, շնորհակալ եմ ոճաբանների իմ ամբողջ թիմին, որոնք աշխատեցին ինձ հետ եւ վստահություն ներշնչեցին աշխատանքի ընթացքում: Երախտապարտ եմ ինձ շրջապատող բոլոր տաղանդավոր մարդկանց»,- լուսանկարներից մեկը մակագրել է Քլոեն:

Իսկ հիմա Քիմ Քարդաշյանի քույրիկը ներկայացրել է նկարահանման բեքսթեյջից տեսանյութ, որում երեւում է, թե ինչպես է Քլոեն կեցվածք ընդունել սեւ լատեքսից ներքնազգեստով։

 



© NEWS.am STYLE