12:35 14 դեկտեմբերի, 2016Եթե դուք ավելորդ 8 մլն ունեք, եւ խոսքը դրամի մասին չէ, այլ կանաչ դոլարների, դուք կարող եք գնել Քորթնի Քարդաշյանի ընկերոջ, նրա երեխաներ Պենելոպայի, Մեյսոնի եւ Ռեյնի հոր՝ Սքոթ Դիսիքի առանձնատունը Քալիֆորնիայում։

Ամսվա սկզբին Քորթնին եւ Սքոթը ակնարկեցին, որ նորից միասին են՝ մոտ մեկ տարի բաժանվելուց հետո։

TMZ–ը հայտնում է, որ Սքոթը վաճառքի է հանել առանձնատունը, որը 2015-ին 5.9 մլն դոլարով գնել էր իր եւ Քորթնիի համար։ Հունիսին նա տան համար 8.8 մլն դոլար էր ուզում, սակայն գնորդ չհայտնվեց, եւ Սքոթը երեկ որոշել է 1 մլն–ով էլ իջեցնել գինը։

Առանձնատանն ունի 7 ննջարան եւ 7 լոգասենյակ, հսկայական խոհանոց, մեծ հյուրասենյակ, ապակե դռներ եւ պատուհաններ, սպա սրահ եւ մեծ լողավազան։


