Ինչ չի կարելի նվիրել 2017 թվականին՝ Աքաղաղի տարում

20:05   20 դեկտեմբերի, 2016

Ոչ բոլոր նվերները կարող են ուրախություն եւ երջանկություն պարգեւել, նույնիսկ եթե մատուցել եք լավագույն մտադրություններով: Գոյություն ունի մի քանի նվեր, որոնք չի կարելի մատուցել՝ դժբախտություն չգրավելու համար:

Ժամացույց: Ե՛վ պատի, ե՛ւ ձեռքի ժամացույցն արագորեն անցնող ժամանակի խորհրդանիշ է: Նման նվերը դրական էմոցիաներ չի ապահովի Հրե Աքաղաղի տարում: Ոչ մի դեպքում ժամացույց մի նվիրեք ձեր ընկերներին եւ մտերիմներին:

Սառը զենք: Դանակներն ու հուշանվերային դաշույնները հաճախ լավ նվեր են համարվում: Բայց սառը զենքը հարմար նվեր չէ Աքաղաղի տարվա համար: Այս հրե խորհրդանիշի էներգիան չի համադրվում սառը զենքի էներգետիկայի հետ, այդ պատճառով նման նվերը կարող է խախտել մարդու էներգետիկայի ամբողջությունը:

«Սառը» գույներով տեքստիլ: Տան համար տեքստիլը լավ ամանորյա նվեր է համարվում, որը հաճախ ենք նվիրում հարազատներին եւ ընկերներին: Այս տարին նույնպես բացառություն չէ, բայց նման նվեր ընտրելիս ուշադրություն դարձրեք գործվածքի գույնին: Վառ եւ ջերմ երանգներով նվերը հարմար կլինի, իսկ ահա սառը երանգները կարող են ֆինանսական հարցերում անհաջողություն բերել:

Կատվի պատկերով նկարներ եւ քանդակներ: Նույնիսկ Հրե Աքաղաղն առաջին հերթին թռչուն է, իսկ թռչունների ամենասարսափելի թշնամին կատվազգիներն են: 2017 թվականին խորհուրդ չի տրվում կատուների հետ կապված ցանկացած նվեր մատուցել, իսկ ահա թռչունների պատկերներով նվերները բարենպաստ ազդեցություն կունենա մարդու էներգետիկայի վրա:

 

Աղբյուրը՝ MyJane.ru



© NEWS.am STYLE