Քանյե Ուեսթ եւ Դոնալդ Թրամփ. Քանյեն փախել է Քիմից նախագահի հետ հանդիպելու համար (ֆոտո)

10:01   14 դեկտեմբերի, 2016

Քանյե Ուեսթը երեկ զարմացրեց երկրպագուներին։ 39–ամյա ռեփերը, որը թվում էր, թե պետք է տանը բժիշկների հսկողության տակ լինի նյարդային նոպայի պատճառով, երեկ հայտնվել էր Նյու Յորքում։

Սկզբում հայտնի դարձավ, որ նա հանել է ձայնագրման ստուդիա իր գործերով, ի դեպ նա ալբոմ է ձայնագրում։

Հետո հաղորդվում էր, որ Ուեսթն իր բժիշկների թիմի հետ այցելել է հոգեբանի, որպեսզի կազմակերպի նրա հետ իր բուժումը, երբ Նյու Յորքում է լինում։

Քիմը, ինչպես գիտենք, դեմ էր այդ այցելությանը եւ կարծում էր, որ ամուսինը պետք է հանգստանա տանը, բայց Քանյեն երեկ նաեւ հանդիպում էր խնդրել Դոնալդ Թրամփից եւ հասել էր իր ուզածին։

Քանյե Ուեսթին ուղեկցում էր Քրիս Ջենների բոյֆրենդ Քորի Գեմբլը։

Քանյեին բռնացրել են այն պահին, երբ նա դուրս էր գալիս Թրամփի Trump Tower երկնաքերից։


«Մենք պարզապես ընկերներ ենք։ Նա լավ մարդ է, մենք ընկերներ ենք, արդեն երկար ժամանակ»,– ասել է Թրամփը։

Քանյեն լռում էր, իսկ ԱՄՆ նորընտիր նախագահն ասել է, որ իրենք խոսել են կյանքի մասին։

«Ես ուզում եմ պարզապես լուսանկարվել նրա հետ»,– ասել է Քանյեն։

Բաժանվելիս Քանյեն ու Թրամփը գրկախառնվել են։

«Պինդ կաց եւ քեզ լավ նայիր»,– ասել է Թրամփը։

Աղբյուրը՝  Daily Mai
Լուսանկարները՝ Getty, Reuters, AFP, AP, REX, Shutterstock, PA



© NEWS.am STYLE