11:05 14 դեկտեմբերի, 2016Այսպես, երեկ էքսցենտրիկ Քանյե Ուեսթը զարմացրեց բոլորիս՝ փախչելով կնոջից՝ Քիմ Քարդաշյանից Նյու Յորք։ 39-ամյա ռեփերը, որն աստիճանաբար ուշքի է գալիս նյարդային նոպայից, հանդիպում էր խնդրել Դոնալդ Թրամփից։

Քանյեն ժամանել էր ԱՄՆ նորընտիր նախագահի , որտեղ Թրամփի հետ 15 րոպե էր անցկացրել։ TMZ պորտալի փոխանցմամբ՝ հայտնի են դարձել այդ հանդիպման մանրամասները։ Պարզվել է, որ Քանյեն Թրամփին գիրք է նվիրել՝ մերկ լուսանկարներով լի։ Խուճապի մի՛ մատնվեք, խոսքը դաջվածքի եւ մերկության ժամանակակից արվեստի մասին գրքի մասին։

Խոսակցության ժամանակ նրանք չեն անդրադարձել Թրամփի մասին Քանյեի վերջին հայտարարությանը, երբ Քանյեն Սակրամենտոյում ասել էր, թե չի քվեարկել ընտրություններին, բայց եթե քվեարկեր, ապա անպայման Թրամփի օգտին։ Նրանք չեն խոսել նաեւ այն մասին, որ ռեփերը նոր նախագահի օրոք զբաղվելու է քաղաքականությամբ եւ կամ ինչ–որ պաշտոն է զբաղեցնելու։

Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Թրամփի դուստր Իվանկան։