Իրինա Շեյքն արդեն գիտի ապագա երեխայի սեռը

13:13   14 դեկտեմբերի, 2016

Այն բանից հետո, երբ հղի Իրինա Շեյքը մասնակցել էր Victoria's Secret Fashion Show-ին (այստեղ էլ բոլորն իմացան նրա հղիության մասին), նա նկարահանվել էր ներքնազգեստի ապրանքանիշի գովազդային արշավում, իսկ Love Advent օրացույցում ներկայացել էր «Ուրվականը» ֆիլմից Դեմի Մուրի կերպարով:

Օրերս պապարացիները Իրինային տեսել էին Լոս Անջելեսում, առանց Բրեդլի Քուփերի, իսկ երեկ EOnline–ի ներքին աղբյուրները հայտնել էին, որ ռուս մոդելը գիտի ապագա երեխայի սեռը։

«Իրինան իրեն հիանալի է զգում եւ շատ երջանիկ է։ Նա եւ Բրեդլին անհամբեր սպասում են երեխային, որը լույս աշխարհ կգա մայիսին, նրանք արդեն գիտեն երեխայի սեռը։ Իրինան եւ Բրեդլին, եթե չեն ճանապարհորդում, ապա հիմնականում դերասանի տանն են լինում, Քալիֆորնիայում։ Երկուսն էլ Նյու Յորքում բնակարան ունեն, բայց չեն բաժանվում։ Բրեդլիի մայրն ու Իրինան շատ մտերիմ են եւ իսկապես օգնում են միմյանց։ Գլորիան հիացած է այն մտքից, որ շուտով տատիկ է դառնալու։ Նա իրոք բարի մայրիկ է։ Նա եւ Իրինան լավ հարաբերություններ ունեն, եւ երբ Բրեդլին աշխատում է, միասին են ժամանակ անցկացնում»,– ասել է աղբյուրը։



© NEWS.am STYLE