17:15 14 դեկտեմբերի, 2016Քայլի Ջենները մի քանի օր առաջ Instagram-ում եւ Snapchat–ում մի քանի լուսանկար եւ տեսանյութ էր տեղադրել, որոնցում 19-ամյա աղջիկը մի քանի լուսանկար է ցուցադրել 2017-ի օրացույցի համար արված ֆոտոսեսիայից։
Հիշեցնենք, որ արդեն մի ամբողջ շաբաթ Քարդաշյան–Ջեններ կլանը «պատերազմում է» Ռոբ Քարդաշյանի ընկերուհու՝ Բլեք Չայնայի հետ, որն ուզում էր գրանցել Angela Renee Kardashian ապրանքանիշը, սակայն, ամենայն հավանականությամբ, չի ստացվի անել, քանի որ Քիմը եւ Քորթնին հատուկ փաստաթղթեր են լրացրել, որոնք կօգնեն արգելել Չայնային օգտագործել Քարդաշյան ազգանունը։

Սակայն բոլորովին անսպասելի Քայլի Ջենները վեճը հարթելու համար իր շքեղ առանձնատունը վարձով է տվել Ռոբին եւ Չայնային։
TMZ–ի տեղեկություններով՝ Քիմ Քարդաշյանի 19-ամյա քույրը իմացել է, որ Ռոբն ու Չայնան նոր բնակարան են փնտրում, եւ զույգը դեռ որոնումների մեջ է, եւ առաջարկել է ապրել իր մոտ, առավել եւս, որ այն գտնվում է Քիմի եւ Քրիս Ջենների տների հարեւանությամբ։

Հայտնի է նաեւ, որ Ռոբին դուր է գալիս Քայլիի տունը, եւ ինքն ուզում է գնել այն քրոջից։
Առանձնատունն ունի 6 ննջարան եւ 7 լոգասենյակ։