15:42 14 դեկտեմբերի, 2016Հայտնի երգիչ Ռոբին Թիքի (Blurred Lines) հայրը՝ դերասան Ալան Թիքը, 69 տարեկանում մահացել է։
Los Angeles Times–ի փոխանցմամբ՝ Թիքի մոտ սրտի կաթված է եղել այն պահին, երբ վերջինս իր 19-ամյա որդու՝ Քարթերի հետ հոկեյ էր խաղում։ Դրանից հետո դերասանին հոսպիտլացրել են։
Դերասանը մահացել է Փրովիդենսի St. Joseph's Medical Center հիվանդանոցում։
«Ամենալավ բանն այն է, որ հորս սիրում էին նրան ճանաչող բոլոր մարդիկ։ Ես նրան մի քանի օր առաջ տեսել էի եւ ասացի, թե ինչքան շատ եմ նրան սիրում»,– նշել է Ռոբերտ Թիքը։
Ալան Թիքը առավել հայտնի է «Աճի խնդիրներ» հեռուստասերիալից։ Նա նաեւ նկարահանվել է «Քուփեր լեռը» եւ «Աղավնու դավաճանությունը» ֆիլմերում։ Դրանից բացի, Թիքը մի քանի ամերիկյան հեռուստաշոուների հաղորդավար է եղել եւ սերիալների համար երգեր գրել։