Բելգիահայ երգչուհի KeyOh-ը նոր տեսահոլովակ ունի

16:50   14 դեկտեմբերի, 2016

Բելգիահայ երգչուհի KeyOh-ը (Կարինե Օհանյանը) ներկայացրել է իր նոր տեսահոլովակը՝ նկարահանված «Eyes Wide Shut» երգի հիման վրա։ Ստեղծագործությունը KeyOh-ի եւ հույն երաժիշտ Livin R-ի եւ ShaoDow-ի համագործակցությունն է։

Այս ռիթմիկ երգը հայուհին հեղինակել է ամուսնու՝ Ջեյսոնի հետ։ Տեսահոլովակի նկարահանման հարցում KeyOh-ը նույնպես իր մասնակցությունն ունի։

Առաջարկում ենք դիտել երգչուհու նոր աշխատանքը, իսկ մեկնաբանություններում գրել ձեր կարծիքը։ 



© NEWS.am STYLE