Սեքս ղեկավարի հետ. հինգ պատրանք

23:38   13 փետրվարի, 2017

Պատրանք № 1. «Նա մյուսներից վատը չէ»

Գուցե նույնիսկ ավելի լավն է, եթե դուք սիրահարվել եք նրան։ Բայց ինչո՞վ է լավը։ Իր հրաշալի մարդկային հատկանիշներո՞վ, անհավանական գեղեցկությա՞մբ, վայրի սեքսուալությա՞մբ, թե՞ նրանով, որ ձեր ղեկավարն է։ Շատ կանանց ոչ թե բուն տղամարդն է գրավում, այլ նրա կարգավիճակը։ Չանդրադառնալով այդ ընտրության բարոյական կողմին, միայն նկատենք, որ այդ հարաբերությունները կարող են բոլորովին այլ ընթացք ստանալ։ Դրա համար էլ մինչեւ ղեկավարի հետ մտերմանալու որոշում կայացնելը ավելի լավ է նախապես մտածեք, թե ինչ կարգի հարաբերություններ եք ակնկալում, որպեսզի հետո չհիասթափվեք։

Պատրանք № 2. «Մենք շատ ընդհանուր բաներ ունենք»

ՃԻշտ է։ Ձեր աշխատանքը, ձեր պաշտոնեական պարտականությունները, գործընկերները,հաճախորդները, հանդիպումները։ Իսկ ուրիշ ի՞նչ։ Դուք խոսելու թեմա կունենա՞ք, եթե մեկնումեկդ փոխեք ձեր աշխատանքը, կամ կենսակերպը։ Իհարկե եթե մեկի հետ շատ ժամանակ եք անցկացնում, խոսելու թեմաները շատ են։ Երբեմն այդ ընդհանուր թեմաների առատությունը մտերմության ու փոխըմբռնման պատրանք է ստեղծում։

Պատրանք № 3. «Դա ոչ մեկին չի վերաբերում»

Ցավոք դա այդպես չէ։ Նույնիսկ եթե երկուսդ էլ ընտանիք չունեք, ձեր շուրջը կան բազմաթիվ մարդիկ, ում հետաքրքիր են ձեր հարաբերությունները ։ Հենց թեկուզ ձեր գործընկերները՝ դա իրողություն է, որն անտեսել չի կարելի։ Ավելի ճիշտ անտեսել կարելի է, բայց քանի դեռ ձեր շուրջը բամբասանքի, խանդի մթնոլորտ չի ստեղծվի։ Դրա համար էլ բոսի հետ հարաբերությունները պետք չէ հրապարակայնացնել։

Պատրանք № 4. «Մենք կապրենք երկար ու երջանիկ»

Այս հարցում մեզ օգնություն կգա վիճակագրությունը։ Հիշեք, թե քանի անգամ են ձեր կյանքում ռոմանտիկ հարաբերությունները լուրջ ընթացք ստացել։ Ձեր անձնական վիճակագրությունը կօգնի, որ դուք ճիշտ եզրակացություն անեք։ Իհարկե, բացառված չէ, որ դա լինի երկարատեւ հարաբերությունների օգտին։

Պատրանք № 5. «Մեզ մոտ ամեն ինչ կստացվի»

Իսկ ինչո՞ւ ոչ։ The Times թերթի իրականացրած հարցման արդյունքներով՝ կանանց 28 տոկոսը խոստովանել է, որ սեքսով է զբաղվել գործընկերոջ հետ, 10 տոկոսը խոստովանել է, որ ղեկավարի հետ է սեքսով զբաղվել։ Նրանցից 12 տոկոսընարդյունքում աշխատավայրում պաշտոնի բարձրացման է արժանացել, իսկ 11 տոկոսն ամուսնացել է ղեկավարի հետ։ Գուցե դու՞ք էլ փորձեք։

 

Աղբյուրը՝ Ivona



© NEWS.am STYLE