Հայտնի է դարձել, թե ինչ է Դոնալդ Թրամփը նվիրել Քանյե Ուեսթին

10:03   15 դեկտեմբերի, 2016

Երկու օր առաջ Քանյե Ուեսթը կնոջ՝ Քիմ Քարդաշյանի մոտից փախել էր Նյու Յորք։

Հայտնի է, որ 39-ամյա ռեփերը, որ աստիճանաբար ուշքի է գալիս նյարդային խանգարումից հետո, խնդրել էր հանդիպում Դոնալդ Թրամփի հետ ու ստացել նման հնարավորություն։

Հանդիպման ընթացքում երաժիշտը ԱՄՆ նորընտիր նախագահին մերկ լուսանկարներով գիրք էր նվիրել, իսկ ավելի ուշ իր Twitter--ում գրել էր, թե ինչի մասին էր զրուցել Դոնալդի հետ։

Բացի դրանից ռեփերը հրաժարվել էր իր նախորդ՝ #Kanye2020 հեշթեգից, որը հայտնվել էր այն պահին, երբ Ուեսթը հայտնել էր ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրություններին մասնակցելու իր ցանկության մասին։ Երաժիշտը այն փոխարինել է #Kanye2024–հեշթեգով։ 

Իսկ հիմա նաեւ պարզվել է, թե Թրամփն իր հերթին ինչ էր նվիրել Քանյե Ուեսթին։

Ռեփերն իր Twitter--ում հրապարակել է Time ամսագրի լուսանկարը, որի շապիկին Թրամփն է պատկերված ու գրված է «Տարվա մարդ»։

Ամսագիրը ԱՄՆ նախագահն անձամբ էր ստորագրել․ «Քանյե Ուեսթին, դու լավագույն ընկեր ես»։



© NEWS.am STYLE