Քիմ Քարդաշյանը թվերք է ցուցադրել՝ նշելով իր վերադարձը սոցցանցեր

11:02   15 դեկտեմբերի, 2016

Հոկտեմբերին Քիմ Քարդաշյանին Փարիզում կողոպտել էին՝ նրանից գողանալով 6-7 մլն եվրո արժողության թանկարժեք իրեր։

Այդ ժամանակվանից ի վեր Քիմն այլեւս ակտիվ չէ սոցցանցերում ու ընդամենը մի քանի անգամ է հայտնվել տեսախցիկների առաջ։

Բայց կողոպուտից տասը շաբաթ անց 36-ամյա հայուհին լուսանկար ու տեսագրություն է հրապարակել Instagram–ում, բայց ոչ թե անձնական էջում, այլ իր Kimoji սմայլիկների էջում։

Հեռուստաաստղը ցուցադրել է իր հետույքը, ավելի ճիշտ թվերքը։

Նաեւ հրապարակել է ներքնազգեստով լուսանկար, որի վրա գրված է «Savage»։

Քիմի սմայլիկների վաճառքը կսկսվի վաղվանից։ Լուսանկարների ու տեսագրության տակ ընդամենը գրված է «դեկտեմբերի 16»։

DECEMBER 16

A video posted by KIMOJI (@kimoji) on



© NEWS.am STYLE