Դիմահարդարում գիրուկների համար. շեշտադրումներ եւ սխալներ

12:50   19 մարտի, 2013

Չգիտես ինչու՝ գոյություն ունի կարծիք, թե գիրուկ կանայք առանձնակի դիմահարդարման կարիք չունեն: Ահա եւ ոչ: Ոճաբանները խորհուրդ են տալիս թարմացնել ոչ միայն զգեստապահարանը, այլեւ հետեւել դիմահարդարման նորաձեւ միտումներին:

«Հայտնի դիմահարդար Թրիշ ՄաքՔեւոյը գիրուկ դեմքով աղջիկներին խորհուրդ է տալիս առանձնացնել աչքերը: Նա խորհուրդ է տալիս այդ նպատակով օգտագործել մատիտ. հարկավոր է ներկել վերեւի կամ ներքեւի կոպը (կամ երկուսն էլ) ոչ միայն կիսով չափ (կոպի կեսից): Կզակի երկայնքով արված արհեստական արեւահարումը տեսողականորեն նվազեցնում է «կրկնակի» կզակը: Բայց մի չարաշահեք, հակառակ դեպքում տպավորություն կստեղծվի, որ աղջկա մոտ մազեր են աճել: Դեմքի համար ավելի բաց երանգ ընտրեք, իսկ պարանոցի համար՝ ավելի մուգ: Ավելի լավ է գործածեք մուգ շրթներկ (կարմիր կամ շագանակագույն): Ընտրեք վարդագույնի երանգները»,- պատմում է կոսմետոլոգ եւ դիմահարդար Մարինա Հովսեփյանը:

Դիմահարդարման սխալները.

1. Խուսափեք հաստ շերտով շպարից, երբ դեմքին չափազանց հաստ շերտով կրեմ են քսում: Դա միայն շեշտադրում է անհարթություններն ու կնճիռները: Ընտրեք թեթեւ տեքստուրայով միջոցներ:

2. Ուշադրությունը սեւեռելով աչքերին՝ վառ ստվերաներկեր մի գործածեք (դա ճչացող տեսք ունի եւ մի քանի տարի ավելացնում է):

3. Աչքերը մատիտով անհրաժեշտ է ներկել բարակ գծով: Աշխատեք գիծը հնարավորինս թարթիչների աճման հատվածին մոտ տանել:

4. Ծխագույն աչքերը, փքված շուրթերը, հղկված այտոսկրերը գիրուկ կանանց համար չեն, ավելի լավ է գործածել դիմահարդարման նուրբ երանգները:

5. Գիրուկ դեմքին շատ բարակ կամ լայն հոնքեր չեն սազում:



© NEWS.am STYLE