Լեդի Գագան ներկայացրել է Million Reasons երգի տեսահոլովակը

15:29   15 դեկտեմբերի, 2016

Երեկ Youtube–ում LadyGagaVEVO ալիքում Լեդի Գագան ներկայացրել է «Ջոան» ալբոմից  Million Reasons կատարման տեսահոլովակը։ Տեսանյութում երգչուհին պատմել է քրոջ հետ հարաբերությունների մասին։

«Perfect Illusion–ը վերածվում է հենց այս պատմությանը… պատմություն, որը հայացք է իմ կյանքին»,– գրել է նա Twitter–ի իր էջում։

 Perfect Illusion–ի տեսահոլովակի պրեմիերան կայացել էր սեպտեմբերին։

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Գագան հայտնվել էր Royal Albert Hall–ում, որտեղ կայացել է British Fashion Awards 2016 մրցանակաբաշխությունը։

Կարմիր գորգի վրա, իսկ հետո հանդիսությունների սրահում մեգաաստղերի բույլ էր փայլում, որոնց թվում՝ Նաոմի Քեմփբել, Ջիջի Հադիդը, Սալմա Հայեքը, Ջարեդ Լետոն, Քեյս Մոսսը, Ջորդան Դաննը, Նիկոլ Շերզինգերը եւ այլք։

 



© NEWS.am STYLE