Աշակերտները սուրբծննդյան տաղեր են երգում քաղցկեղով հիվանդ ուսուցչուհու համար

14:20   16 դեկտեմբերի, 2016

Քենտուկիի դպրոցներից մեկի աշակերտները որոշել են անակնկալ մատուցել իրենց սիրելի ուսուցչուհուն՝ Քրստի Բլեքուելին։ Բլեքուելին ամիսներ առաջ գլխուղեղի քաղցկեղ են ախտորոշել, եւ 34-ամյա կինը ստիպված հեռացել է դպրոցից՝ թողնելով իր սիրելի աշխատանքն ու աշակերտներին։ Բայց երեխաները նրան չեն մոռացել։ Ավելին նրան ոգեւորելու եւ քաջալերելու հիանալի «ծրագիր են» մշակել։

Աշակերտները սկզբում ձեռագործ աշխատանքներ են ստեղծել, բացիկներ պատրաստել ու վաճառել դրանք՝ ուսուցչին օգնելու համար։ Իսկ օրեր առաջ իրենց ղեկավարի օգնությամբ գնացել են 2 երեխաների մայր Քրստիի տուն եւ հենց նրա տան առաջ սուրբծննդյան տաղեր երգել։

Երեխաները նշում են, որ պատրաստ են անգամ հանգանակություն սկսել՝ իրենց սիրելի ուսուցչին որքան հնարավոր է շուտ դասասենյակում տեսնելու համար։

Համաձայնեք, որ նման ակնթարթները վայելելու եւ սեր ու ջերմություն զգալու համար պետք է պայքարել ու ապրել։

Աղբյուրը՝ Lex 18.com



© NEWS.am STYLE