Գլյուկոզան առանց կրծկալի է հայտնվել Kinder МУЗ Awards մանկական մրցանակաբաշխությանը

17:16   15 դեկտեմբերի, 2016

Երգչուհի Գլյուկոզան առանց կրծկալի է հայտնվել Kinder МУЗ Awards մանկական երաժշտական մրցանակաբաշխությանը Մոսկվայում։

Ինչպես վկայում է երգչուհի Նատալյա Իոնովայի Instagram–ի էջը, ինքը՝ Գլյուկոզան, միջոցառմանը ներկա էր առանց կրծկալի։

Երեխաների եւ պատանիների, որոնց համար նախատեսված էր միջոցառումը, ծնողները չեն լռել եւ վիրավորանքներ են տեղացել երգչուհուն միկրոբլոգում։

«Երբեք մի՛ մոռացեք, որ հագուստը կին է կրում»,– լուսանկարը մակագրել է Գլյուկոզան։

Նշենք, որ «Մանկական տասնյակ Յանա Ռուդկովսկայայի հետ» երաժշտական հիթ–շքերթը МУЗ-ТВ–ի եթեր է հեռարձակվում 2012 թվականից։



© NEWS.am STYLE