Ամանորյա սվիտեր՝ 30000 դոլար արժողությամբ. Իսկ դուք կգնեի՞ք այն

14:48   15 դեկտեմբերի, 2016

Ամանորյա նվերներ գնելու սեզոնը հայտարարված է բացված։ Սիրելի եւ մտերիմ մարդանց ժպիտ, երջանկություն պարգեւելու համար մեզնից շատերը գնում են ամանորյա տոնավաճառներ, խանութներ՝ հարմարավետ, գեղեցիկ եւ տոնական նվերներ գտնելու։

Հենց նրանց համար էլ «Tipsy Elves» առցանց կայքում հայտնվել է սվիտեր, որը աչքի է ընկնում ոչ թե իր ոճային, նորաձեւ, բրենդային եւ արդիական լինելու շնորհիվ, այլ գնի։ Սվիտերը վաճառվում է 30000 դոլար (շքեղ մեքենայի արժեք ունի)։

-Իսկ ինչո՞ւ այդքան թանկ,- կհարցնեք դուք։

Պարզվում է, որ սվիտերի վրա 24274 Սվարովսկի բյուրեղներ կան եւ հագուստը պատրաստելու համար պահանջվել է 52 ժամ։

Դե ինչ, եթե ձեզ դուր եկավ այս առաջարկը, շտապեք, քանզի այն եզակի է եւ դեռ չի վաճառվել։

Նշենք, որ կա նաեւ նույն սվիտերի ավելի էժան տարբերակը՝ 65-75 դոլար, բայց իհարկե, առանց թանկարժեք բյուրեղների։

Աղբյուրը՝ Daily Mail

 



© NEWS.am STYLE