15:04 15 դեկտեմբերի, 2016Սիրված եւ ճանաչված երգչուհի Հասմիկ Կարապետյանը նույնպես այս տարի համալրեց նորաթուխ մայրիկների շարքը։ Երգչուհին այսօր լույս աշխարհ է բերել իր առաջնեկին։ NEWS.am STYLE-ին հայտնի է դարձել, որ Հասմիկն իր ընտրյալին՝ Շանթ Կիրմիզյանին, դուստր է պարգեւել։
NEWS.am STYLE-ը շնորհավորում է 39-ամյա երգչուհուն՝ փոքրիկին մաղթելով անհոգ մանկություն։