Հղի Իրինա Շեյքին «բռնացրել են» Լոս Անջելեսում

18:10   15 դեկտեմբերի, 2016

Այն բանից հետո, երբ հղի Իրինա Շեյքը մասնակցել էր Victoria's Secret Fashion Show-ին (այստեղ էլ բոլորն իմացան նրա հղիության մասին), նա նկարահանվել էր ներքնազգեստի ապրանքանիշի գովազդային արշավում, իսկ Love Advent օրացույցում ներկայացել էր «Ուրվականը» ֆիլմից Դեմի Մուրի կերպարով:

Օրերս պապարացիները Իրինային տեսել էին Լոս Անջելեսում, առանց Բրեդլի Քուփերի, ճիշտ այնպես, ինչպես այսօր։

Victoria's Secret–ի 30-ամյա մոդելին, որն արդեն գիտի իր ապագա երեխայի սեռը, այսօր տեսախցիկները ֆիքսել են այն պահին, երբ նա գեղեցկության սրահ էր գնում։

Մոդելը մենակ էր, նրա սիրելին՝ բրիտանացի դերասան Բրեդլի Քուփերը, Շեյքի կողքին չէր։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝  AKM-GSI

 



© NEWS.am STYLE