11:32 16 դեկտեմբերի, 2016Վերջապես։ Քիմը երեկ ուրախացրեց իր բաժանորդներին սոցիալական ցանցում երկար բացակայությունից հետո կատարած գրառումով։ Ռեալիթի շոուի աստղը համացանցում տեղադրել էր իր թվերքը, իսկ հետո, մինչ Քանյե Ուեսթը Նյու Յորքում հանդիպում էր Թրամփի հետ, Քիմը մասնակցել է Իրվինգ Ազոֆի մենեջերի կնոջ՝ Շելլա Ազոֆի սուրբծննդյան երեկոյին։

Քիմն՝ ընկերուհու հետ
Ի դեպ, միջոցառումն ընթանում էր Ինգլվուդի Ֆորում սրահում, որտեղ Քանյեն տարեսկզբին ներկայացրել էր իր նոր ալբոմը, իսկ մինչեւ նյարդային նոպա ստանալը՝ նաեւ 2 համերգ էր տվել։

Քրիս Ջեներն՝ ընկերուհու հետ
Երեկույթին Քիմից բացի, որը ոչ մի կերպ չէր ուզում երեւալ տեսախցիկների առաջ, ներկա էին նաեւ Թոմ Հենքսի կինը՝ Ռիտա Ուլիսոնը, Քեյթ Հադսոնը, Քորթնի Քոքսը, Քրիս Ջեններն ընկերուհու՝ Մարիա Մենունոսի հետ, Քեթի Գրիֆֆինը եւ այլք։

Քրիս, Քիմ Դուգլաս եւ Քեթի Գրիֆֆին

Քորթնի Քոքսն ու Քեյթ Հադսոնը՝ ընկերուհիների հետ