Ռայան Ռեյնոլդսը աստղ է ստացել «Փառքի ծառուղում». դերասանն առաջին անգամ ցուցադրել է երեխաներին

13:16   16 դեկտեմբերի, 2016

Ռայան Ռեյնոլդսը եւ Բլեյք Լայվլին առաջին անգամ ցուցադրել են իրենց երեխաներին՝ 2-ամյա դստերը՝ Ջեյմսին եւ նրա 2-ամսական քույրիկին, որի անունը մինչեւ հիմա գաղտնի են պահում։

Հանրությանը երեխաների հետ երեւալու իրադարձությունը նշանակալի էր, քանի որ Ռայանը Հոլիվուդի «Փառքի ծառուղու» վրա աստղ է ստացել։

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել կնոջս՝ Բլեյքին, որը ներկա է այստեղ, եւ որն ինձ համար ամեն ինչ է։ Դու լավագույնն ես, ինչ պատահել է ինձ հետ։ Դու ինձ 2 հիանալի երեխաներ ես պարգեւել»,– ասել է դերասանը, սակայն հայրիկի ձեռքից միկրոֆոնը վերցրել է նրա աղջիկը, որի ծնունդն է այսօր, ինչի կապակցությամբ NEWS.am STYLE–ը շնորհավորում է նրան եւ Ռայանին, իհարկե։

29-ամյա Բլեյքն իր հերթին փայլում էր երջանկությունից եւ տեսախցիկների առաջ ցուցադրել է իր շքեղ կապույտ զգեստը։

Աղբյուրը՝  Daily Mail

Լուսանկարները՝ Variety, REX, Shutterstock, AKM-GSI, FirmMagic



© NEWS.am STYLE