Թեյլոր Սվիֆթը եւ Զեյն Մալիքը ներկայացրել են «50 երանգով ավելի մուգ» երգի հոլովակը

14:41   16 դեկտեմբերի, 2016

Թեյլոր Սվիֆթը եւ Զեյն Մալիքը ներկայացրել են «50 երանգով ավելի մուգ» երգի հոլովակը։ Ճիշտ է, այն առանձնապես հոլովակ չես անվանի, քանի որ Դակոտա Ջոնսոնը եւ Ջեյմի Դորնանը միայն առաջին վայրկյաններին են երեւում, իսկ հետո գալիս է երգի տեքստը, որը երգում են Զեյնն ու Թեյլորը։

Ի դեպ, երեկ Մալիքի ընկերուհի Ջիջի Հադիդը նկարահանվել է կոշիկի հայտնի ապրանքանիշի համար, Զեյնը Sirius XM ռադիոկայանի եթերում ասել էր, որ Ջիջիի հետ սեքսը հիշեցնում է «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմը։

«Չեմ խորանա մանրամասների մեջ, բայց դա ինձ շատ է դուր գալիս»,– ասել է 23-ամյա երգիչը։



© NEWS.am STYLE