Առնոլդ Շվարցենեգերը անհաջող պեդիկյուրի պատճառով կոտրել է ոտքը

17:14   16 դեկտեմբերի, 2016

Քալիֆորնիայի նախկին նահանգապետ եւ հայտնի դերասան Առնոլդ Շվարցենեգերը երեկ միանգամից 2 հեռուստաշոուում էր հայտնվել՝ «Live with Kelly»–ում եւ Ջիմմի Ֆելլոնի «The Tonight Show Starring Jimmy Fallon»–ում։

Հատկանշական է, որ 69-ամյա դերասանը երկու ստուդիաներ էլ եկել էր կոտրած, գիպս դրած ոտքով։

Հարցին, թե ինչ է պատահել, Առնին պատասխանեց.

«Ուղղակի դժբախտ պատահար է պեդիկյուրի ժամանակ»,– ասել է Առնոլդը։ Սակայն հետո խոստովանել էր, որ հատուկ բժշկական կոշիկ է կրում վերջույթը կոտրելու պատճառով։

Հատկանշական է, որ Շվարցենեգերը դժվարացել է պատասխանել, թե երբ եւ կոնկրետ որտեղ է վնասել ոտքը։ Դերասանը նշել է, որ ինքը ֆիզիկական ծանրաբեռնվածության չափն անցել է։

«Նման բան ստացվում է, երբ շատ ես դահուկ քշում, շատ ես վարժություններ անում, շատ հաճախ ես վազում կամ շատ երկար ես հեծանիվ վարում»,– աել է դերասանը։

Նախկին նահանգապետի խոսքով՝ բժիշկներն իրեն խորհուրդ են տվել բժշկական կոշիկը մի քանի շաբաթ կրել, սակայն դերասանը մտադիր չէ հետեւել բժշկի խորհրդին եւ ուզում է շուտով հանել այն։

Աղբյուրը՝ Daily MailABC News



© NEWS.am STYLE