Մոդել Քելլի Բրուքը թոփլես նկարահանվել է 2017-ի օրացույցի համար

18:04   16 դեկտեմբերի, 2016

37-ամյա դերասանուհի եւ ֆոտոմոդել Քելլի Բրուքը նկարահանվել է 2017-ի օրացույցի համար։ Համացանցում դեռ հայտնվել է ընդամենը 2 «թեժ» լուսանկար։

Ֆոտոներից մեկում Քելլին թոփլես է, դերասանուհու հագին սպիտակ մինի կիսաշրջազգեստ է։

Մեկ այլ լուսանկարում Քելլին ջինսից բաճկոնով է։

Նշենք, որ Քելլին իր լուսանկարներով օրացույց է թողարկում արդեն մի քանի տարի շարունակ։

Քելլին կարծում է, որ կազմվածքը, որի մասին շատ կանայք ասում են, թե պետք է մի փոքր նիհարել, հենց այն իդեալն է, որը գրավում է տղամարդկանց։ Քելլին երբեք պլաստիկ վիրահատություններ չի արել եւ հիանալի տեսք ունի։ Նրա մարմինը ձիգ է եւ խնամված, եւ նրանից երջանկություն ու լավատեսություն է ճառագում։

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE