Փոխառել ուրիշի կնոջը. Էսկիմոսների 8 ազգային առանձնահատկություն

19:19   16 փետրվարի, 2017

Աշխարհում ցանկացած ժողովուրդ ունի իր առանձնահատկությունները, որը նրանց համար միանգամայն նորմալ է։ Սակայն տվյալ էթնիկ հանրությանը կամ ժողովրդին չպատկանող անձի համար դրանք առավել քան արտասովոր կարող են լինել։ Ստորեւ ներկայացնում ենք էսկիմոսների 8 առանձնահատկություն, որոնք որքան զարմանալի, այնքան էլ հետաքրքիր կարող են թվալ։

Նրանք կարող են փոխառել ուրիշի կնոջը

Եթե «մշտական» կինը հիվանդ է կամ փոքրիկ երեխա ունի, առավել հարմարավետ է նրան փոխել երիտասարդ եւ ուժեղ կնոջ հետ, որի հետ հեշտ է կենակցել։ Չէ՞ որ կինը ոչ միայն կատարում է ամուսնական պարտականությունները, այլեւ ուտելիք է պատրաստում, մաքրում տունը եւ այլն։ Մի քանի օրով կանանց փոխանակելու համար գոյություն ունի հատուկ տերմին՝ «արեոդյարեկպուտ»։

Նրանք համացանցը ճամփորդություն են անվանում

Համացանցը նրանք անվանում են ikiaqqivik - «ճամփորդություն շերտերի միջով»: Նախկինում այդպես է կոչվել շամանի ծեսը, ով որէեւ հարցի պատասխան փնտրելու համար «ճամփորդում էր» ժամանակի ու տարածության մեջ։

Հանդիպելիս նրանք հոտոտում են միմյանց

Էսկիմոսների ավանդական ողջույնը, որը գործածվում է հիմնականում հարազատների եւ սիրահարների շրջանում, կոչվում է «կունիկ»։ Այս սովորույթի հետ կապված ասում են, որ խիստ ցրտերի ժամանակ շուրթերը սառչում են, եւ համբուրվելը դժվար է։ Այն նույնիսկ «էսկիմոսյան համբույր» են անվանել։

Նրանք մրցում են՝ ականջներով թելեր ձգելով

Էսկիմոսյան համաշխարհային օլիմպիական խաղերի ժամանակ հատուկ մրցույթ գոյություն ունի՝ թելերն ականջներով ձգելը։ Մրցակիցները նստում են դեմ դիմաց եւ նրանց ականջներին են հագցնում թելերի ծայրերին ամրացված օղակները։ Ինչպես ուրիշները ձգում են պարանը՝ նրանք սկսում են ականջներով ձգել թելը այնքան, մինչ որեւէ մեկը չի հրաժարվի մրցելուց՝ ուժգին ցավի պատճառով։

Նրանք վտանգում են կյանքը հանուն ոստրեների կույտի

Երբեմն էսկիմոսները որոշում են ոստրե հավաքել։ Սակայն սա վտանգավոր զբաղմունք է։ Հավաքողները կես ժամ ունեն մինչեւ ալիքի սկսվելը սառցե քարանաձավը լքելու համար։ Չէ՞ որ դրա համար պետք է կոտրել արկտիկական ծովերի մակերեսին գտնվող սառցի հաստ շերտը։ Դա պետք է տեղի ունենա մակընթացության ժամանակ, ինչը բավականին  կարճատեւ է։ 

Միջադիրների փոխարեն էսկիմոս կանայք մամուռներ ու ջրիմուռներ են գործածում

Կրիտիկական օրերին էսկիմոս կանայք հիմնականում գազանների մորթին ու մամուռ են գործածում։ Իսկ ծովի մոտ ապրողները նախընտրում են ջրիմուռները։

Նրանց երեխաները վախենում են Կալուպիլուկից

Ցանկացած մշակույթում կան հատուկ հրեշներ, որոնք վախեցում են երեխաներին։ Էսկիմոսները վախենում են Կալուպիլուկից։ Այս չար ոգին անհամբերությամբ սպասում է անզգույշ մարդկանց ծովի հատակը քարշ տալուն։

Գերեզմաններում նրանք ձայնարկիչ են դնում

Էսկիմոսները հանգուցյալներին անդրաշխարհ ուղարկելիս նրանց հետ դնում են նաեւ այն իրերը, որոնք կարող են պիտանի լինել հանդերձյալ կյանքում։ Եթե նախկինում դրանք դանակներն էին եւ կենդանիների ժանիքներից պատրաստած այլ իրեր, ապա այժմ հանգուցյալն իր հետ «անդրաշխարհ» է տանում տեսաժապավաններ եւ ձայնարկիչներ։

 

Աղբյուրը՝ Otvetnavse.com



© NEWS.am STYLE