Մարդկության հինգ փորձ՝ բացատրելու, թե ինչ է սերը

20:23   17 փետրվարի, 2017

Գիտնականներ. «Սերը քիմիա է»

Կենսաբանները սերը դիտարկում են որպես հզոր նյարդաբանական վիճակ եւ պահանջ: Այն նմանեցնում են, օրինակ, քաղցի կամ ծարավի զգացողության հետ: Գիտնականներն ասում են, որ սերը հիմնված է քիմիական ռեակցիաների վրա: Այն նպաստում է տեստոստերոնի եւ էստրոգենի արտադրությանն ու ամբողջ օրգանիզմի սովորական վիճակի փոփոխությանը: Ֆիզիկոսներն ու քիմիկոսներն այս զգացմունքը լրջորեն համեմատում են հիվանդության հետ, որը չի բուժվում:

Հոգեբաններ. «Սերը պատահական չէ»

Հոգեբանները վստահեցնում են, որ մարդկանց որոշակի տեսակի հանդեպ սերը մեր մեջ ծրագրավորում են մեր ծնողներն ու հասարակությունը: Նրանք վիճարկում են այն, որ սերը կարող է անբացատրելի լինել: Հոգեբանների կարծիքով՝ մարդիկ, իրենք էլ դա չգիտակելով, ենթագիտակցորեն իրենց երկրորդ կեսի իդեալն են ստեղծում: Դա կարող է լինել հոր մոդելը կամ, հակառակը, նրա հակապատկերը: Այդ կերպարի մաս են դառնում նաեւ գրքերի հերոսները, հայտնի մարդիկ, ընկերները եւ այլք:

Փիլիսոփաներ. «Սերը կրքոտ պարտականություն է»

Փիլիսոփայական մոտեցումն ինչ-որ առումով հոգեբանականի արձագանքն է: Փիլիսոփաների համար սերը համապարփակ զգացմունք է, որը բազմաթիվ ու բազմազան եզրեր ունի: Բայց դա միշտ պարտականություն է, որը մարդը պետք է ստանձնի: Մեծ մտածղների կարծիքով՝ սերը պարզապես զգացմունք չէ, այլ ինչ-որ ավելի խորը բան: Դա այն է, որը լցնում է մեր կյանքը: Սիրել կարելի է աշխատանքը, տղամարդուն, երեխային, երկիրը... Ինչ ասես: Այդ պատճառով այդ պայծառ զգացմունքը պետք է լցնի մեր կյանքի յուրաքանչյուր րոպեն:

Գրողներ. «Սերը բոլոր պատմությունների շարժիչ ուժն է»

Գրական ստեղծագործությունների հեղինակները հաճախ են սյուժեներում սիրային պատմություն ներառում: Պարզապես այն պատճառով, որ ոչ մի զգացմունք մարդու մոտ նման զգայական արձագանք չի ունենում: Դժվար է նույնիսկ համաշխարհային դասական որեւէ գլուխգործոց հիշել, որն այդ թեման չշոշափի: Բացի այդ՝ հենց սերն է բազմաթիվ հանճարների ոգեշնչում գլուխգործոցներ ստեղծում:

Կրոնական գործիչներ. «Սերը մարդու զգացմունքների բարձրագույն մակարդակն է»

Աշխարհի բոլոր կրոնները խոսում են ներման, բարեգթության, ըմբռնման մասին: Եվ ի՞նչ է դա, եթե ոչ սիրո արտահայտություն: Քանի դեռ սերը մաքուր է, անկեղծ, դա լավագույն բանն է, որ կարող է տեղի ունենալ մարդու կարճատեւ կյանքում:

 

Աղբյուրը՝ Creu



© NEWS.am STYLE