«Դեպի Եվրատեսիլ»-ի 2-րդ կիսաեզրափակիչ փուլում մասնակիցներին կգնահատի «Melodifestivalen» մրցույթի ղեկավար Քրիսթեր Բյորքմանը

18:20   16 դեկտեմբերի, 2016

Ինչպես հայտնի է՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Դեպի եվրատեսիլ» նախագծի 2-րդ կիսաեզրափակիչ փուլում պայքարն ընթանալու է Արծվիկի, Սյուզաննա Մելքոնյանի, Մարտայի եւ Իջինի միջեւ:

Եթե 1-ին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում լավագույն 4 մասնակիցներն ընտրվել են պրոֆեսիոնալ ժյուրիի եւ հեռուստադիտողների sms քվեարկության արդյունքում, ապա 2-րդ կիսաեզրափակիչ փուլում իրենց գնահատականներն են տալու միջազգային ժյուրիի անդամները եւ հեռուստադիտողները` sms քվեարկության միջոցով:

Միջազգային ժյուրիի նախագահն է շվեդ հայտնի պրոդյուսեր, «Melodifestivalen» մրցույթի ղեկավար Քրիսթեր Բյորքմանը, որը հատուկ ժամանել է Հայաստան եւ մասնակցելու է «Դեպի եվրատեսիլ» նախագծի նկարահանումներին:

Ժյուրիի մյուս 10 անդամները երաժշտական ոլորտի ներկայացուցիչներ են եվրոպական տարբեր երկրներից, ովքեր անմիջական կապ ունեն «Եվրատեսիլ»-ի հետ (նրանց անունները կհրապարակվեն մրցույթից հետո): 



© NEWS.am STYLE