Հայ տաքսիստ Դավիթը՝ «Երեկոյան Ուրգանտի» լոսանջելեսյան ռեպորտաժում

10:45   17 դեկտեմբերի, 2016

Ռուսական Առաջին ալիքով ցուցադրվող «Երեկոյան Ուրգանտ» հաղորդման երեկվա թողարկումը, ինչպես միշտ, յուրօրինակ էր, հետաքրքրաշարժ ու դիտարժան։ Այս անգամ Իվան Ուրգանտի հյուրեր էին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, խորհրդային հայտնի դերասան եւ ռեժիսոր Ալեքսանդր Շիրվինդտը, սիրված եւ ճանաչված երգիչ Վլադիմիր Պրեսնյակովը եւ հաղորդման հատուկ թղթակից Ալլա Միխեեւան։ Վերջինը հատուկ շոուի համար «սուր ռեպորտաժ» պատրաստելու նպատակով մեկնել էր Լոս Անջելես՝ լուսաբանելու «Far From Moscow» առաջին կինո-երաժշտական փառատոնը։

Ալլան օպերատորների հետ որոշել է նկարահանել Քալիֆորնիայի ամենախիտ բնակեցված քաղաքում ռուսական մշակույթը ներկայացնելու ողջ գործընթացը։ Եվ քանի որ այս ամենը կատարվել է հայաշատ Լոս Անջելեսում, ռեպորտաժը չէր կարող լինել առանց գոնե մեկ հայի մասնակցությամբ։ Ալլան նստել է հայ տաքսիստ Դավիթի մեքենան եւ զրուցել նրա հետ։



© NEWS.am STYLE