Ինչպես է Գոհար Ավետիսյանի ամուսինը շպարում հայտնի դիմահարդարին

11:29   17 դեկտեմբերի, 2016

Ռուսաստանում հայ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը ամենապահանջվածներից է Մոսկվայում, եւ շատերը հենց նրան են վստահում իրենց երեկոյան եւ առօրյա դիմահարդարումը։ Իսկ ահա Գոհարին շպարում է ամուսինը՝ Վահիկ Մարտիրոսյանը։

23-ամյա հայուհին նկարահանել ու Instagram-ում ցուցադրել է, թե ինչպես է Վահիկը շպարում  իրեն եւ ինչպես է կատարվել այդ ամբողջ գործընթացը։ Արդյունքում Գոհարը նմանվել է ամուսնուն։

Видео опубликовано Гоар Аветисян (@goar_avetisyan)

Հիշեցնենք, օրեր առաջ Գոհարը հրապարակել էր եւս մեկ ծիծաղաշարժ հոլովակ, որում պատմում էր ամուսնական կյանքի դրական եւ բացասական կողմերի մասին։

 



© NEWS.am STYLE