Կրակի փառատոնն Իսպանիայում մոտենում է ավարտին (ֆոտո)

14:34   19 մարտի, 2013

Իսպանական Վալենսիա քաղաքում ավարտվում է ամենամյա ավանդական Las Fallas կրակի փառատոնը:

Ըստ Fox News-ի, այս տարի Վալենսիայում պապիե-մաշեից 300 հսկայական ֆիգուրներ են տեղադրվել՝ պատրաստված քաղաքի բնակիչների ձեռքով: Դրանց ներսում տեղադրված են հրավառության պարագաներ, որոնք վառվելու են մարտի 19-ի երեկոյան՝ ի նշան հնի ոչնչացման եւ կյանքում ինչ-որ նորության ի հայտ գալուն: Որպես կանոն, կրակը հասնում է 8 հարկանի շինության բարձրությանը: Փառատոնն ուղեկցվում է ամենօրյա շքերթներով եւ քաղաքի գլխավոր հրապարակում նվագախմբի ելույթով: Fallero թանգարանում ներկայացված են մի քանի առավել յուրահատուկ ֆիգուրներ, որոնք չեն վառվել: Հավաքածուն սկսել են ստեղծել 1934 թվականից: Ամեն տարի այս փառատոնին մասնակցում են տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ ամբողջ աշխարհից:



© NEWS.am STYLE