«Դեպի Եվրատեսիլ». ո՞ր 2 մասնակիցները կպայքարեն՝ Հայաստանը «Եվրատեսիլ-2017»-ին ներկայացնելու համար

23:01   17 դեկտեմբերի, 2016

Րոպեներ առաջ Հանրայինի ուղիղ եթերում ավարտվեց «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը, որին առաջին փուլի հաղթանակից հետո մասնակցում էին Իջինը, Մարտա Կիրակոսյանը, Արծվիկը եւ Սյուզաննա Մելքոնայնը:

Ի տարբերություն առաջին կիսաեզրափակչի, որի ընթացքում հաղթողներն ընտրվեցին պրոֆեսիոնալ ժյուրիի եւ հեռուստադիտողների քվեարկության արդյունքում, այս անգամ երկու ֆինալիստներին որոշեցին միջազգային ժյուրիի անդամներն ու հեռուստադիտողները՝ sms քվեարկության միջոցով:

Հարկ է նշել, որ միջազգային ժյուրիի կազմը գլխավորում էր շվեդ հայտնի պրոդյուսեր, «Melodifestivalen» մրցույթի ղեկավար Քրիսթեր Բյորքմանը, որը հատուկ ժամանել էր Հայաստան եւ մասնակցում էր նախագծի նկարահանումներին:

Այսպիսով՝ ժյուրին եւ հեռուստադիտողը որոշեցին եզրափակչի ուղգրեր հանձնել Մարտային եւ Արծվիկին:

Դեկտեմբերի 24-ին, վերջապես, պարզ կդառնա, թե այս երկու երգչուհիներից ով է ներկայացնելու Հայաստանը Եվրոպայի ամենահեղինակավոր երաժշտական մրցույթում:



© NEWS.am STYLE