Դիետիկ աղցան Մառլեն Դիտրիխից

14:51   19 մարտի, 2013

«Ես կարող եմ աղցան ուտել անընդհատ՝ առավոտյան, կեսօրին, երեկոյան, գիշերը: Ուտում եմ եւ վայելում»,- ասում էր գերմանացի հայտնի դերասանուհի եւ երգչուհի Մառլեն Դիտրիխը: NEWS.am STYLE-ը որոշեց ներկայացնել աստղի դիետիկ աղցանի բաղադրատոմսը:

Բաղադրությունը

4 միջին չափի լոլիկ;

30 գր. պանիր;

կանաչ ձիթապտուղ;

1 սոխ;

2-3 գդալ անյուղ թթվասեր:

Լոլիկներն օղակաձեւ կտրատել եւ շարել ափսեին: Ավելացնել աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի: Յուրաքանչյուր լոլիկի վրա շարել օղակաձեւ կտրատած սոխ: Պատել թթվասերով: Վերջում ավելացնել քերած պանիր եւ ձիթապտուղ: Դիետիկ աղցանը պատրաստ է:

Բարի ախորժակ…



© NEWS.am STYLE