Victoria’s Secret-ի հրեշտակ Էլզա Հոսկի դիետան

16:41   19 դեկտեմբերի, 2016

Շաբաթներ առաջ Էլզա Հոսկը հպարտորեն ճեմում էր Victoria’s Secret-ի ցուցադրության ընթացքում: 28-ամյա շվեդուհի մոդելը ներկայացրել է հրաշալի ֆիզիկական կազմվածք ունենալու գաղտնիքները:

Էլզան ի ծնե հակված չէ գիրության, բայց, ամեն դեպքում, նա ստիպված է ժամանակ առ ժամանակ խիստ դիետայի հետեւել, որը նախատեսված է երկու շաբաթվա համար: Այդ օրերին հարկավոր է հիմնական սպիտակուցներով հագեցած սնունդ օգտագործել՝ մկանային զանգվածը պահպանելու համար, եւ, իհարկե, սպորտով զբաղվել:

1-ին օր - դառը սեւ սուրճ, կանաչ խնձոր, 2 հատ խաշած ձու, լոլիկ, 2 հատ եփած կարտոֆիլ, հազարով աղցան, տավարի սթեյք;

2-րդ օր - դառը սեւ սուրճ, կարմրացրած հաց, կանաչ խնձոր, տավարի սթեյք, լոլիկ, հազարով աղցան, առանց կարտոֆիլի բանջարեղենային ապուր;

3-րդ օր - դառը սեւ սուրճ, կարմրացրած հաց, անյուղ բնական յոգուրտ, սթեյք, թարմ քամած հյութ, 2 հատ խաշած ձու, մի քիչ խոզապուխտ;

4-րդ օր - դառը սեւ սուրճ, կարմրացրած հաց, մի բուռ ընկուզեղեն, սթեյք, հազարով աղցան, կանաչ թեյ, 2 հատ խաշած ձու;

5-րդ օր - քերիչով անցկացրած գազարով աղցան՝ կիտրոնի հյութով, բանան, եփած ձուկ, լոլիկ, դառը սեւ սուրճ, տավարի սթեյք, թարմ քամած մրգերով եւ բանջարեղենով հյութ;

6-րդ օր - դառը սեւ սուրճ, անյուղ բնական յոգուրտ, խաշած հավի կրծքամիս, հազարով աղցան, սթեյք;

7-րդ օր - դառը սեւ թեյ, տավարի սթեյք, հազարով աղցան, մի քիչ պանիր:

Էլզան նաեւ Victoria’s Secret-ի գլխավոր ցուցադրությունից առաջ առավոտյան 8 հատ խաշած ձու է ուտում:

Նրա ինչի՞ն է պետք սա: Աղջիկը լռում է: Իսկ առավոտյան սնվելուց առաջ մոդելը միշտ ջուր է խմում՝ ավելացնելով կոճապղպեղ, կիտրոնի հյութ եւ կայան պղպեղ: Այս խառնուրդն արթնացնում է մարմինն ու նպաստում մարսողությանը:



© NEWS.am STYLE