Բլեք Չայնան լքել է Ռոբ Քարդաշյանին՝ դստեր հետ հեռանալով տնից. Հաքերները կոտրել են նրա էլփոստը

12:16   18 դեկտեմբերի, 2016

Այս տարին, բոլոր դեպքերում, բաժանումների տարի է։ Ռոբ Քարդաշյանն ու Բլեք Չայնան եւս բաժանվել են, թեեւ ընդամենը մեկ ամիս առաջ դուստր էին ունեցել։

Մեծ վեճի պատճառը եղել է հաքերների կողմից Բլեք Չայնայի էլփոստը կոտրելը, որոնք համացանցում տարածել էին մերկապարուհու գրագրությունն իր ընկերների եւ փաստաբանների հետ։

Չայնան իր գրառումներում Ռոբին անվանել է «գեր», «ծույլ» եւ «որեւէ բանի համար անպետք», ինչպես նաեւ հայտարարե, որ մտադիր է մեկ տարի հետ լքել նրան, նախապես փող աշխատելով Քարդաշյանների անունն օգտագործելով (Իզուր չէր, որ Քիմ, Քորթնի եւ ՔլոեՔարդաշյաններն արգելել էին Չայնային գրանցել թրենդային Դրիմ Քարդաշյան անունը)։

Այն բանից հետո, երբ գրագրությունը դարձել է համացանցի սեփականությունը, Ռոբը մեծ վեճ է ունեցել Չայնայի հետ, վերջին սվերդրել է երեխային եւ հեռացել տնից։

Աղբյուրը՝  Just Jared



© NEWS.am STYLE