Դուեյն «Ժայռ» Ջոնսոնն ու նրա հայ ընկերուհի Լորեն Հեշիյանը ցուցադրել են 1-ամյա դստերը

11:17   19 դեկտեմբերի, 2016

Հոլիվուդյան հայտնի դերասան Դուեյն «Ժայռ» Ջոնսոնը եւ նրա սիրելին՝ Լորեն Հեշիյանը, անցյալ տարի դուստր ունեցան, որին Ժասմին կոչեցին:

44-ամյա դերասանն իր Instagram-ում 1-ամյա դստեր հետ տեսանյութ է հրապարակել:

«Խելացի աղջիկս, սովորում է ծափ տալ, երբ հայրիկը սկսում է երգել: Ո՞վ է աշխարհի լավագույն հայրիկը: Ծնունդդ շնորհավոր, աղջի՛կս»,- տեսանյութը մակագրել է դերասանը:

Հայտնի է, որ Ջոնսոնն ու Հեշիյանը միասին են ավելի քան 10 տարի: Ի դեպ՝ Դուեյն Ջոնսոնը 14-ամյա դուստր ունի՝ Սիմոնան, նախորդ՝ Դենի Գարսիայի հետ ամուսնությունից:

Նշենք, որ Լորենը «Բոստոն» խմբի հայտնի թմբկահար Ջոն Թոմաս «Սիբ» Հեշիյանի դուստրն է: Ջոն Թոմասը հայկական արմատներ ունի եւ ապրում է Մասաչուսեթսում:



© NEWS.am STYLE