«Ես իմ անուշ Հայաստանի».Մաքսիմ Գալկինի հայերեն ասմունքը՝ 10–ամյա քանոնահար հայուհուց ոգեշնչված

20:20   18 դեկտեմբերի, 2016

Ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Лучше Всех» հեռուստանախագծի հերթական թողարկումը կրկին հպարտության տեղիք է տվել: Մաքսիմ Գալկինի հյուրն այս անգամ Երեւանից քանոնահարուհի Մերի Մուսինյանն է, որն իր նվագով հիացրեց եւ շոուի հաղորդավարին, եւ հեռուստադիտողներին:

Չնայած Մերին ընդամենը 10 տարեկան է, բայց արդեն հասցրել է ելույթներ ունենալ հայտնի համերգասրահներում ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Մալթայում եւ այլուր: Մոսկվայում փոքրիկը երկրորդ անգամ էր, բայց այս անգամ նրա մասին իմացավ ամբողջ Ռուսաստանը:

Հիշեցնենք, որ նախորդ թողարկումներում փայլել էին միանգամից երկու տաղանդավոր հայ փոքրիկներ՝ Սոֆյա Բաղդասարյանն ու Ալեքսանդր Բելյերյանը: Սոֆիան զարմացրել էր իր աշխարհագրական գիտելիքներով, իսկ Ալեքսանդրը բոլորին ցնցել էր իր ասմունքով (փոքրիկը Շեքսպիր էր արտասանել), լեզուների իմացությամբ ու հիանալի լսողությամբ։



© NEWS.am STYLE