Պուերտո Ռիկոյից Ստեֆանի դել Վալյեն՝ «Միսս աշխարհ 2016»

09:48   19 դեկտեմբերի, 2016

Պուերտո Ռիկոյից 19-ամյա Ստեֆանի դել Վալյեն «Միսս աշխարհ 2016» է դարձել: Այս մասին գրում է Daily Mail-ը: Ամենահեղինակավոր գեղեցկության այս մրցույթն անցկացվել է Վաշինգտոնի արվարձանում գտնվող MGM National Harbor հյուրանոցային համալիրում:

Գեղեցկուհու տիտղոսի համար 117 աղջիկ էր պայքարում:

Երկրորդ տեղում հայտնվել է Յարիցա Միգելինա Ռեյես Ռամիրեսը՝ Դոմինիկյան Հանրապետությունից, երրորդ տեղում Նատաշա Մանուելլան է՝ Ինդոնեզիայից:

Առաջին հնգյակում են նաեւ Քենիայի եւ Ֆիլիպինների ներկայացուցիչ գեղեցկուհիները:

Լուսանկարները՝ AFP-ի, Reuters-ի



© NEWS.am STYLE