10:35 19 դեկտեմբերի, 2016Սիրուշոն կարճատեւ դադարից հետո կրկին սկսել է աշխատել։ Վերջին շրջանում երգչուհին ԱՄՆ-ում է, ուր մեկնել էր մասնակցելու նոյեմբերի 6-ին կայացած երաժշտական մրցանակաբաշխությանը։ Եվ ահա Ամանորի նախաշեմին Սիրուշոն նոր տեսահոլովակ է նկարահանում։
Ինչպես միշտ, 29-ամյա գեղեցկուհին իր շուրջը հավաքել է պրոֆեսիոնալներին։ Տեսահոլովակը նկարահանելիս Սիրուշոն իր make-up-ը վստահել է ամերիկահայ դիմահարդար Հրուշ Աճեմյանին, որը հայտնի է ոչ միայն որպես իր գործում հմուտ մասնագետ, այլեւ Քիմ Քարդաշյանի դիմահարդարը եւ նրա ընկերուհին լինելու շնորհիվ։
Հրուշը՝ Քանյե Ուեսթի «Pablo» հավաքածուից վերնագզեստով
Իհարկե, հայուհիները չեն մոռացել նաեւ սելֆի անելու մասին։
Նշենք, որ Սիրուշոյին դիմահարդարելուց հետո 29-ամյա Հրուշը հանդիպել է Քիմի քույր Քորթնինն եւ զվարճացել նրա հետ։