Հմայիչ Ջիջի Հադիդը՝ Versace-ի համար ֆոտոսեսիայում

13:04   19 դեկտեմբերի, 2016

Անցյալ շաբաթ Ջիջի Հադիդը մասնակցել էր Stuart Weitzman's-ի Spring 2017 կոշիկի հավաքածուի գովազդային արշավի ֆոտոսեսիային:

21-ամյա մոդելն անցյալ շաբաթ նաեւ British Fashion Awards-ին «Տարվա միջազգային մոդել» է ճանաչվել:

Բայց Ջիջին ակնհայտորեն չի պատրաստվում սրանով ավարտել տարին: Նա մասնակցել է նաեւ Versace-ի շքեղ ֆոտոսեսիային:

Ի դեպ՝ հիշեցնենք, որ մոդելի բոյֆրենդ Զեյն Մալիքը անցյալ շաբաթ Նյու Յորքի Sirius XM ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ջիջիի հետ սեքսն իրեն «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմն է հիշեցնում:

«Չեմ մանրամասնի, բայց դա ինձ շատ է դուր գալիս»,- հայտարարել է 23-ամյա երգիչը:

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE