Այսօր ձեզ բարի լույս է ասում Ջեյ Լոն. Հրաչ Մուրադյանը հանդիպել է Ջենիֆեր Լոպեսին

11:01   19 դեկտեմբերի, 2016

Հայտնի հաղորդավար Հրաչ Մուրադյանը վերջերս միայն համաշխարհային աստղերի հետ է լուսանկարվում։ «Կիսաբաց լուսամուտներ» շոուի հեղինակը օրեր առաջ ներկա էր եղել ամերիկյան «Ձայնը» նախագծի 11-րդ եթերաշրջանի եզրափակիչին (իհարկե, Հրաչը չէր կարող բաց թողնել այն, քանզի ինքը շոուի հայկական տարբերակի հաղորդավարներից էր) եւ լուսանկարվել մարզիչներից Մայլի Սայրուսի հետ։ Այն ժամանակ Սայրուսը 33-ամյա շոումենի հետ ողջունել էր բոլորին։

Видео опубликовано Hrach Muradyan (@hrachmuradyan)

Իսկ հիմա Հրաչը լուսանկարվել է աշխարհահռչակ երգչուհի Ջենիֆեր Լոպեսի հետ, լուսանկարը հրապարակել Instagram-ում եւ գրել.

Фото опубликовано Hrach Muradyan (@hrachmuradyan)

«Այսօր Ձեզ բարի լույս է ասում Ջեյ Լոն»,- լուսանկարը մեկնաբանել է հաղորդավարը։

Հետաքրքիր է, թե ինչպես է Հրաչը հաջողացրել լուսանկարվել 47-ամյա երգչուհու հետ։



© NEWS.am STYLE