12:25 19 դեկտեմբերի, 20162006-ին հայ ունկնդիրների ամենասիրելի եւ ամենապահանջված «Քամի Փչի» երգը շատ շուտով կրկին կհայտնվի մեր երաժշտական Playlist-ում, քանզի «Մեծ Հայք» խմբի հիմնադիր, հայտնի ռեփեր Նարեկը որոշել է նոր շունչ տալ դրան։
10 տարի անց արդեն վաղուց սիրված երգը կհնչի նոր մեկնաբանությամբ եւ նոր երգիչների մասնակցությամբ։ Այս անգամ «Քամին կփչի» Արամեի, Գեւորգ Մարտիրոսյանի, Աստղիկ Սաֆարյանի, Արամ mp3-ի, Գրիշա Աղախանյանի, Հրանտոյի, Անի Քրիստիի, Սոնա Ռուբենյանի եւ հենց Նարեկի շուրթերից։
Թե ինչ է մեզ սպասվում կիմանանք դեկտեմբերի 21-ին, երբ կթողարկվի տեսահոլովակը, իսկ մինչ այդ կարճ հատված երգից: