Նյույորքյան Art Expo-ում ներկայացվելու է ավելի քան 1000 նկարչի ստեղծագործություն

16:31   19 մարտի, 2013

Մարտի 21-ին Նյու Յորքում բացվող Art Expo արվեստի գործերի ցուցահանդեսին ներկայացվելու է ավելի քան 1000 նկարչի ստեղծագործություն:

The Epoch Times-ի փոխանցմամբ, ցուցահանդեսում ներկայացվելու են ապակուց աշխատանքներ, նկարներ, քանդակներ, ինչպես նաեւ ֆոտո եւ վիդեո պատկերազարդումներ: Աշխատանքների մեծ մասը ժամանակակից նկարիչների ստեղծագործություններ են: Ցուցադրությունը տեւելու է մինչեւ մարտի 24-ը: Ակնկալվում է, որ այն կայցելեն շուրջ 20 հազար արվեստասերներ եւ զբոսաշրջիկներ:

Հիշեցնենք, որ Art Expo-ն այս տարի անցկացվում է 35-րդ անգամ: Հենց այստեղ հիմնականում կապեր հաստատում նկարիչները, դիզայներները, ներդրողները, խորհրդատուները, անհատ կոլեկցիոներներն ու պատկերասրահների տերերը:



© NEWS.am STYLE