Մարկ Էնթոնին պաշտոնապես հաստատել է ամուսնալուծության լուրը

14:47   19 դեկտեմբերի, 2016

Ջենիֆեր Լոպեսի համբույրը, ամեն դեպքում, ճակատագրական եղավ նրա նախկին ամուսնու՝ Մարկ Էնթոնիի համար: 48-ամյա երգիչն ու 28-ամյա մոդել Շենոն դե Լիման պաշտոնապես հաստատել են ամուսնալուծության լուրը:

«Երկարատեւ մտորումներից հետո փոխադարձ համաձայնությամբ որոշեցինք ավարտել մեր երկամյա ամուսնությունը: Խնդրում ենք հարգել մեր անձնական կյանքն այս դժվարին ժամանակաշրջանում: Անձնական այս գործի մասին այլ մեկնաբանություններ չեն լինի»,- Us Weekly-ին ասել են աստղերի ներկայացուցիչները:

Իսկ ամեն ինչ սկսվեց Մարկի նախկին կնոջից՝ Ջեյ Լոյից: Նոյեմբերին երաժիշտը Latin Grammy Awards-ին ելույթ ունեցավ նախկին կնոջ հետ:

Olvídame y Pega la Vuelta երգի կատարումից հետո զույգը հենց բեմում համբուրվեց, իսկ Մարկն անմիջապես հայտարարեց, որ Ջեյ Լոն իր համար քրոջ պես է, որին ինքը հարգում է: Բայց, հավանաբար, արդեն ուշ էր:



© NEWS.am STYLE